Հայաստանում անհրաժեշտ է բարելավել ջրահամակարգերի կառավարումը: Այս մասին սեպտեմբերի 22-ին կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության անվանման առաջին հատվածը կփոխարաինվի էներգետիկ ենթակառուցվածքներով, որի ենթակայության տակ կմտնի Ջրային պաշարների պետական կոմիտեն:

«Կարծում եմ այսօր էլեկտրաէներգիայի եւ գազի վաճառքի մշակույթն ավելի բարձր է, մինչդեռ ջրի հարցում այդպես չէ: Կարծում եմ, որ խմելու ջրի հարցում լավ արդյունքներ կունենանք, քանի որ այժմ բանակցում ենք Veolia ընկերության հետ (Երեւանում խմելու ջրի կառավարիչ ֆրանսիական ընկերություն – խմբ.): Սակայն ջրօգտագործող համայնքների հետ, որոնց ոռոգման ջուր է մատակարարվում, պետք է մի շարք հարցեր լուծենք: Մենք չենք ցանկանում գյուղացիների համար դժվարություններ ստեղծել, բայց պետք է հասկանալ, որ մի շարք դեպքերում ներկայի կառավարումը հանգեցնում է անիմաստ ծախսերի, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի»,- նշել է վարչապետը: