Պետական ծառայողների համար ավիատոմսեր գնելը պետք է իրականացվի հստակ կանոններով։ Այս մասին սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա հիշեցրել է, որ գործուղման մասին ծանուցման պահից հետո 24 ժամվա ընթացքում ընթանում է էլեկտրոնային համակարգով անհրաժեշտ տոմսի որոնում։ Պետական ծառայողը կարող է օգտվել համակարգիվ եւ ինքնուրույն գնել տոմսը, սակայն գերատեսչության աշխատակազմի ղեկավարի հավանությամբ։ Բազային կանոնն է գնել ամենաէժան տոմսը, բայց որոշ վերապահումներով։ Դրանցից մեկը, օրինակ, եթե ուղիղ չվերթը 40 տոկոսից ավելի թանկ չէ տարանցիկ չվերթից, ապա տոմսը կարելի է գնել։ Բացառություն են կազմում նախարարների շտապ այցելությունները։ «Դրանք կարտահայտվեն տոմսերի գնման մասին հաշվետվություններում»,– ասել է Հարությունյանը։




























