Տրանսպորտի ու կապի նախարարության առջեւ նոր ծրագրեր եւ խնդիրներ են դրվելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, ներկայացնելով նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը  նշել է, որ նոր նախարարն աշխատանքային մեծ փորձ ունի եւ կարող է այն հաջողությամբ կիրառել ոլորտում:

Անդրադառնալով գերատեսչության հիմնական գործառույթներին՝ վարչապետն ասել է, որ նախարարության առջեւ նոր ծրագրեր եւ խնդիրներ են դրվելու, եւ հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կիրականացվեն: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ վերահսկողությունն իրականացվող ծրագրերի նկատմամբ եւ նշել, որ ակնկալում է առավելագույնս թափանցիկ աշխատանք: