Նոյեմբերի 10-13-ին Երեւանում կայանալու է ռուս-հայկական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ռուսական կողմին հրավերներն արդեն ուղարկվել են եւ ներկայումս ընթանում են նիստի կազմակերպչական աշխատանքները:

Օրակարգում հարցերի լայն շրջանակ է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունից մինչեւ ռազմական-ռազմավարական եւ քաղաքական-տնտեսական համագործակցություն: