ՆԱՏՕ-ի` միացյալ զինված ուժերի գործողությունների ռազմավարական հրամանատարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 27-28-ին ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովի երկնքում զորավարժություններ կանցկացնի կոդային  Ramstein Alloy 3 անվանումով, տեղեկացնում է Սինհուան: 

ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների ուժերը օդում եւ ցամաքում զորավարժությունների ընթացքում գործողությունների համատեղ համադրում, հրամանատարություն եւ վերահսկողություն կմշակեն: ՆԱՏՕ-ն կարծում է, որ առաջիկա զորավարժությունները կօգնեն բարձրացնել Բալթիկ ծովի երկնքում օդային նախազգուշացման մակարդակը եւ կնպաստեն ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ համագործակցությանը: 

Ինչպես նախորդ երկու  Ramstein Alloy զորավարժությունների ընթացքում, զորախաղերին կմասնակցեն ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները` հմտանալով Էստոնիայում Լատվիայում եւ Լիտվայում օդային տագնապին հակազդելու մեջ: