Հոկտեմբերի 17-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Փյունիկ – Իմպուլս` 3:3
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Արտակ Եդիգարյան, 45, Վահագն Մինասյան, 52, Հովհաննես Գոհարյան, 57 (Փյունիկ), Զավեն Բադոյան, 24, Ալբերտ Հովակիմյան, 70, Գևորգ Նռանյան, 87 (Իմպուլս)

Գանձասար – Շիրակ` 3:3
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Արթուր Քոչարյան, 8, 45+2, Արա Խաչատրյան, 44, 11մ, (Գանձասար), Արա Մկրտչյան, 7, 14, Անդրանիկ Բարիկյան, 72 (Շիրակ)

Մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է Բանանցը, Փյունիկն ունի 53, Ուլիսը` 48, Միկան` 40 միավոր: