Russia Today հեռուստաալիքի խմբագիր Նատալյա Արխիպցովային վիրավորել են ոտքից: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Prado Café-ում:

Տուժածի խոսքով, տղամարդը անվայելուչ արտահայտություններ է արել, ինչին ի պատասխան դիտողություն է ստացել: Նա հանել է գազային ատրճանակը եւ կրակել Նատալյա Արիպցովայի ոտքին:

Արդեն պարզվել է կրակողի ինքնությունը: Դա Սանկտ-Պետերբուրգի 35-ամյա բնակիչ Սերգեյ Վիրոլայնենն է, ով կարող է լինել Սանկտ-Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Օլեգ Վիրելայնենի ազգականը:

Գործարարը ստորագրությամբ ազատ է արձակվել: