Ավելի քան հարյուր բանտարկյալ, ներառյալ անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ խաղաղ բնակիչներ, ազատվել են Գիլմենդի նահանգում գտնվող  «Թալիբանի» բանտից, հայտնում է «Սինհուան»: 

Նահանգային կառավարության նախագահ Օմար Զավակը հայտնել է, որ ազատ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կառավարական ուժերը նույն օրը գրավել են բանտը:  Նրա խոսքով, հատուկ ուժերի ստորաբաժանումները գրավել են բանտը`  ազատելով   101 բանտարկյալի, այդ թվում` անվտանգության ուժերի ծառայողների եւ քաղաքացիական անձանց:  Թալիբները կալանված են պահել նրանց, ում մեղադրել են կառավարությանն աջակցության համար եւ առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: 

Գիլմենդի նահանգի մայրաքաղաք Լաշկարգահը Քաբուլից   555 կմ-ի վրա է, այդ շրջանը Աֆղանստանում թալիբների պատվարն է համարվում, որի համար նրանք արդեն երեք տարի է` պայքարում են` փորձելով վերահսկողություն սահմանել Պակիստանին սահմանակից ռազմավարական կարեւորություն ներկայացնող տարածքի նկատմամբ: