Իրանի հարավ-արեւելյան նահանգներից մեկում ձերբակալվել է աֆղանցի յոթ զինծառայող, որոնք հատել էին իրանա-աֆղանական սահմանը:
«Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վեց սպաների եւ մեկ զինվորի, ովքեր հատել են Սիստան եւ Բելուջիստանի սահմանը»,- ասել է սահմանապահ ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Հոսսեյն Զոլֆաղարին:
«Ձերբակալվածները պնդել են, որ պարեկություն էին անում այդ շրջանում՝ փնտրելով թալիբների եւ մտադիր չեն եղել անցնել սահմանը»,- ասել է Զոլֆաղարին:





























