Թայվանում «Մեգի» թայֆունի պատճառով առանց էլեկտրականության մնացած տների թիվը գերազանցել է 210 հազարը , հայտնում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հայտնել են , որ առանց էլեկտրականության է մնացել 52 հազար տուն

«Մեգին» այս տարվա թվով տասնյոթերորդ թայֆունն է կղզում: Շատ քաղաքներում թայֆունի պատճառով փակվել են դպրոցներն ու գրասենյակները: Հիմնական հարվածը ցերեկը ավելի ուշ ժամի է սպասվում: Ամենայն հավանականությամբ թայֆունը Թայվանից կհեռանա չորեքշաբթի:

Taiwan Power Company օպերատոր ընկերության տվյալներով թայֆունին ուղեկցող ուժեղ քամու ու հորդառատ անձրեւների պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 327 հազար տուն, մի մասի մատակարարումը ավելի ուշ վերականգնվել է:

Ավելի վաղ Թայվանում փակել են շատ մայրուղիներ , դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթեւեկությունը , մի քանի տեղական ավիաընկերություններ արդեն չեղարկել են կամ չեղարկելու են չվերթները ՝ դեպի Թայվան կամ Թայվանից դուրս: