Իրաքում ոսկեղենի խանութը թալանելու ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել հանցագործների եւ անվտանգության ուժերի միջեւ, որի հետեւանքով 9 մարդ զոհվել է:

Խանութի վրա հարձակվելիս հանցագործները սպանել են խանութի երեք աշխատակիցների, սակայն նրանց չի հաջողվել փախչել դեպքի վայրից: Ժամանակին տեղ են հասել անվտանգության ծառայության աշխատակիցները եւ թալանչիների հետ փոխհրաձգություն է սկսվել:

Արդյունքում զոհվել են 2 զինվոր եւ 2 ոստիկան: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել 2 հանցագործների, մնացած ավազակները կարողացել են փախչել` իրենց հետ տանելով գողոնը: