Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կանխատեսել է, որ ռուս-լեհական հաշտության ուղին  դժվար ու երկարատեւ է լինելու:

«Մենք պետք է փորձենք: Չի կարելի կորցնել այն հատուկ տրամադրությունը, որն ի հայտ եկավ ռուս-լեհական հարաբերություններում երկու երկրների նախագահների Կատինում լեհ զոհերի հուշարձանի մոտ ներկա լինելուց, ինչպես նաեւ Սմոլենսկի ողբերգությունից հետո»,- հոկտեմբերի 17-ին լրագրողներին ասել է Կոմորովսկին, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Լեհաստանի նախագահի խոսքով, հաշտության ուղին հեշտ չի լինելու եւ այդ աշխատանքը պետք է բաժանել փուլերի: Նրա խոսքով, ռուս-լեհական հարաբերություններում դրական մթնոլորտ են ստեղծում նաեւ երկու երկրների առաջին տիկնայք, ովքեր միասին այցելել են Սմոլենսկ ու Կատին:

Լեհաստանի ղեկավարը նշել է, որ Վարշավան պատրաստվում է Դմիտրի Մեդվեդեւի դեկտեմբերի սկզբին կայանալիք այցելությանը: «Հույս ունեմ, որ այցելության ժամկետները չեն փոխվի: Այսօր կարելի է ասել, որ այցելությունը կկայանա