Իսրայելում անհավանական դեպք է գրանցվել. հոկտեմբերի 16-ին կայացած վիճակախաղը (լոտո) կմտնի պատմության մեջ որպես ամենասենսացիոնը: Բանն այն է, որ մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ իսրայելական ազգային վիճակախաղում հաղթել են նույն թվերը:
Ըստ հաշվարկների, նման զուգադիպության հավանականությունը շատ-շատ չնչին է` 0.00000000000025: Եվ սեպտեմբերի 21-ին, եւ հոկտեմբերի 16-ին վիճակախաղի (լոտո) ժամանակ ընկել են հետեւյալ թվերը. 13, 14, 26, 32. 33 եւ 36: Տարբերվում է միայն լրացուցիչ համարը: Առաջին անգամ դա եղել է 1, երկրորդ դեպքում` 2: Հաթողները երեք հոգի են, որոնց շահումը կազմել է 4 մլն շեկել:
Հաղթողների ընդհանուր թիվը կազմել է 125 մարդ, ովքեր կստանան 6,5 հազարական շեկել, հաղորդում է «Հաարեցը»:



























