Թուրքիայի արտգործնախարարությունն օգնել Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մահացած Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ Սիլվա Օզարատի դին տեղափոխել Թուրքիա:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Սիլվան 1990-ին, ամուսնու՝ Կոնիայի հայտնի գործարար Փանոս Օզարատի մահից հետո, մեկնել էր ֆրանսիա՝ որդու մոտ:
Կոնիայում Սիլվա Օզարատի թաղմանը մասնակցող Վարուժան Օզարատը նշել, թե այն եկեղեցում որտեղ նշանադրվել են իր ծնողները, տեղի է ունեցել իր մոր հոգեհանգիստը:
Սիլվա Օզարատը թաղվել է Կոնիայի հայկական գերեզմանոցում՝ ամուսնու կողքին:
Աչքի է ընկել այն հանգամանքը, որ թաղմանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի անունից ծաղկեպսակ է եղել:





























