Հայտնի ռուս երգիչ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը կորցրել է գիտակցությունը հենց բեմի վրա: Աստանայում, հոգեւոր մշակույթի համաշխարհային ֆորումի շրջանակներում տեղի ունեցած համերգի ժամանակ 73-ամյա երգիչը վատ է զգացել: Նրա համար «շտապօգնություն» են կանչել: Բժիշկների գալուց հետո Կոբզոնը ցանկացել է շարունակել ելույթը, սակայն չի կարողացել դա անել, քանի որ նորից բժիշկների օգնության կարիքն է զգացել: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Հնարավոր է, որ Ղազախստան այցելության ժամանակ երգչի մարմնին ամրացված կատետերը տեղաշարժվել է, ինչն էլ արյան մեջ վարակի ներթափանցման առիթ է դարձել:
Արյան վարակով նա մի քանի օր պարկել է Կրասնագորսկի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժնում:
2004-ին Կոբզոնի մոտ ուռուցք էին հայտնաբերել, որը վիրահատել էին:
Հիշեցնենք, որ հոգեւոր մշակույթի համաշխարհային ֆորումը տեղի է ունենում Աստանայում հոկտեմբերի 17-21-ին:





























