Ամերիկացի ծանրքաշային բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը, որն աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում պարտվեց Վիտալի Կլիչկոյին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Բռնցքամարտիկի երկու ակնակապիճների պատերն էլ կոտրված են: Վնասվել են նաեւ Բրիգսի ձախ ձեռքի ջլերն ու մկանները:

Մենամարտի բժիշկ Շտեֆան Բոկը հայտարարել է, որ արդեն տասներորդ ռաունդում ինքը կդադարեցներ մենամարտը, սակայն մրցավարը միջազգային ֆեդերացիայից հրահանգ ուներ դա անել միայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում: Կլիչկոյի մարզիչ Ֆրից Զդունեկն էլ ասել է, որ եթե Բրիգսն իր սանը լիներ, արդեն տասներորդ ռաունդում սրբիչը կնետեր ռինգ, հաղորդում է Newsru-ն: