Դոնալդ Թրամփը չունի պատրաստվածություն, խառնվածք եւ արժեհամակարգ, որպեսզի ստիպի հավատալ, որ նա կարող է երկիրն առաջ տանել: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ մեկնաբանելով Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ բանավեճը:
Նա նշել է, որ առավել շատ մտահոգիչ են միջուկային զենքի եւ կլիմայի փոփոխության ռիսկերը: Սրանք այն երկու հարցերն են, որոնց շուրջ Թրամփի պատասխանները ձախողիչ են եղել: «Ինձ մտահոգում է, թե ինչպես են Դոնալդ Թրամփի նմաններն ասում, թե չգիտեմ՝ պետք է արդյոք պաշտպանել ճապոնիային եւ Հարավային Կորեային: Երբ նա ասում է, թե կլիմայի փոփոխության խնդիրը խաբեություն է Չինաստանի կողմից, այնինչ գիտնականների 99 տոկոսը խոսում են խնդրի լրջության մասին»,- ասել է Օբաման:





























