Իրանի սահմանապահ ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Հոսեյն Զոլֆագարին հոկտեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է իր իրաքցի գործընկերոջ եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը հուշագիր են ստորագրել սահմանապահ վերահսկողության ոլորտում համագործակցության վերաբերյալ` «ահաբեկչության եւ սահմանի անօրինական հատման դեմ պայքարի համար»:





























