Ֆիլիպինների ափերին է մոտենում վերջին 4 տարում ամենաուժեղ արեւադարձային «Մեգի» ցիկլոնը: Թայֆունը արդեն այսօր` հոկտեմբերի 18-ի կեսօրին կհասնի Ֆիլիպինների Իսաբելա եւ Կագայան շրջաններին: Հայտնի է, որ «Մեգիի» քամու արագությունը կասնում է 225-260 կմ/ժամի, սակայն երբ այն հասնի Ֆիլիպինների ափերին, այդ արագությունը կարող է էլ ավելի մեծ լինել:

Նշվում է, որ ներկայումս այդ շրջաններից արդեն տարհանվել է 3 հազար բնակիչ: Պատրաստության են բերվել հազարավոր զինվորականներ ու կամավորներ` տուժածներին օգնելու համար, նախապատրաստվել են փրկարար նավակներ եւ սնունդ, հաղորդում է Lenta.ru-ն: