ԱՄՆ-ը պլանավորում է ընդլայնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:.

«Մենք շարունակում ենք դիտարկել լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցների հեռանկարները,- հայտարարել է Էրնեսթը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Սիրիայի իրավիճակով պայմանավորված նոր սահմանափակումներին առնչվող լրագրողների հարցին,- Ֆինանսական պատժամիջոցներն արդյունավետ գործիք են ամբողջ աշխարհում մեր շահերն առաջ մղելու հարցում: Այսինքն՝ մենք որոշակիորեն  օրակարգից չենք հանում հնարավոր պատժամիջոցները»:

Սակայն Էրնեսթը չի հայտնել Ռուսաստանի դեմ  նոր սահմանափակումների կոնկրետ պլանների մասին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը նախընտրում է գործել իր գործընկերների հետ համակարգված, այլ ոչ թե միակողմանի պատժամիջոցներ սահմանել: