Հունաստանի Պելեպոնես կղզու հարավում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են Աթենքի ազգային լաբորատորիայի գեոդինամիկայի ինստիտուտից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի օջախն ընկած է եղել 19 կմ խորության վրա՝ Փիլոս կղզուց 29 կմ հարավ-արեւելք:

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան: