Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է կատարել եկեղեցական թեմերում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ի օրհնությամբ` նոյեմբերի 1-ից նորընծա 2 քահանաներ, ավարտելով 40-օրյա պատրաստության աղոթական շրջանը, հոգեւոր ծառայության են նշանակվել տարբեր թեմերում: Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը ծառայության է կոչվել Գուգարաց Թեմում` Թեմակալ Առաջնորդի իշխանության ներքո:  Տ. Գեղարդ քահանա Կաբաղյանն իր հոգեւոր սպասավորությունը կիրականացնի Հնդկաստանի հայոց հոգեւոր հովվությունում:

Մեկ այլ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ազատվելով Գուգարաց Թեմում ստանձնած պարտականություններից, իսկ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից Սամվել սարկավագ Հարությունյանը իր ծառայությունը կշարունակի Հնդկաստանի հայոց հոգեւոր հովվությունում: