Սիրիայում իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներմուծման հնարավորության մասին հայտարարությունները խորը զարմանք են առաջացնում նրանց մոտ, ով տեղյակ է սիրիական կարգավորման գործում իրական իրավիճակին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անկասկած, իհարկե, սիրիական գործերի համատեքստում պատժամիջոցների հիշատակումը խորը զարմանք է առաջացնում հատկապես նրանց մոտ, ովքեր տեղյակ են Սիրիայում գործերի իրական դրությանը` կապված ռուս-ամերիկյան համաձայնագրում նշված պարտավորությունների կատարման հետ», — հայտնել է Պեսկովը:
Նա նշել է, որ «պատժամիջոցային քաղաքականության մոլուցքը ոչ մեկին ոչ մի լավ բանի չի հանգեցրել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստին, որ ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների ընդլայնումը:




























