Հայաստանում շահույթի վրա շահութահարկ չի սահմանվի, եթե կրկին ներդրվի ձեռնարկության շրջանառության մեջ: Այս մասին սեպտեմբերի 28-ին խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Հարկային օրենսգրքի օրինագիծը:

2017 թվականից առաջարկվում է 10 տոկոս շահութահարկ սահմանել արտասահմանցի ֆիզիկական անձանց համար, իսկ 2018 թվականից Հայաստանի քաղաքացիների համար՝ 5 տոկոս: Այդուհանդերձ, առաջարկվում է հարկը չգանձել, եթե նեևդրումները կրկին ձեռնարկության մեջ ներդրվեն:

Նշենք, որ հունիսին առաջին ընթերցման ժամանակ այս դրույթն օրինագծում չկար: Առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ այսպիսի առաջարկ էր արել Հայ-ամերիկյան առեւտրի պալատի (AmCham)  նախագահ Տիգրան Ջրբաշյանը: