Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում հոկտեմբերի 25-28-ին տեղի կունենան  «Փոխգործակցություն-2010» անունը կրող լայնամասշտաբ ռազմական վարժանքներ` ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա կլինեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղիղըզստանի, Տաջիկստանի զինվորականները, ինչպես նաեւ դիտորդներ Բելառուսից:

Վարժանքների վայր է ընտրվել Չեբարկուլյան պոլիգոնը, որը 2007-ին կառուցվել է հատուկ Շանհայյան համագործակցության կազմակերպության «Խաղաղ առաքելությունների» համար:

Չեբարկուլյան պոլիգոնն արդեն պատրաստ է, այստեղ վրանային քաղաք են տեղադրել, նաեւ հատուկ սարքավորումներ են բերել`  ռազմական տեխնիկայի սպասարկման եւ վերանորոգման համար: