Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռուննի տեղեկացրել է ակումբին, որի չի պատրաստվում երկարաձգել պայամնագիրը, որի ժամկետը լրանում է 20 ամիս հետո, հաղորդում է The Guardian-ը:

Ավելի վաղ, ակումբի գործադիր տնօրեն Դեւիդ Գիլը հայտարարել էր, որ Ռունիի հետ պայմանագիրը կերկարաձգվի աշխարհի առաջնությունից հետո: Ակումբը պատրաստ էր Ռունիին շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ վճարել:

Ենթադրվում է, որ ակումբը լքելու Ռունիի որոշումը պայմանավորված է Ալեքս Ֆերգյուսոնի հետ լարված հարաբերություններով: