Այս տարի նշվում է Ռուսաստանի հայերի միության 10-ամյակը, որի գխավոր նպատակըհայ համայնքում հայոց լեզուն ու կրոնը պահպանելն է: Այդ մասին հոկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ռուսաստանի հայերի միությա» նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքով, 1999-ին պարզվել է, որ Ռուսաստանում 400-500 հայկական կազմակերպություններ կան. «Մենք այնպիսի կազմակերպություն ստեղծեցինք, որը զբաղվում է հայ համայնքի խնդիրներով միավորելով մոտ 3000 կազմակերպությունների: Այսօր կարելի է ասել, որ մեր կազմակերպությունը կայացել է եւ իր արժանի տեղն է զբաղեցնում Ռուսաստանում, ինչի շնորհիվ լուծում ենք հայերի խնդիրները: Գիտեք, որ Ռուսաստանում մոտ 2,5 միլիոն հայ է բնակվում ՌՀՄ-ն տարբերվում է մյուս ՀԿ-ներից նրանով, որ մենք աշխատում ենք իշխանությունների հետ՝ սերտ կապեր ունենալով բարձրաստիճան անձանց հետ»:

Խոսելով բացթողումների մասին՝ Աբրահամյանը նշել է, որ իրենց դեռ չի հաջողվել հասնել այնպիսի մակարդակի, որ Ռուսաստանի հայ գործարարները հանդես գան միացյալ ուժերով;

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, այս տարի «Ռուսաստանի հայերի միությունը» նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Կազմակերպության ավանդական օրերը մեկնարկում են հոկտեմբերի 18-ին Հայաստանում:

Ավանդական օրերի մասնակիցները կայցելեն Հայաստանի` ռուսական Լերմոնտովո եւ Ֆիոլետովո գյուղերը, կհանդիպեն ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ, կլինեն Արտաշատում` ռուսական սահմանապահների մոտ, ովքեր պաշտպանում են Հայաստանի պետական սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ:

«Ռուսաստանի հայերի միության» նախաձեռնությամբ, կկազմակերպվեն հայաստանցի բժիշկների, գրողների, լրագրողների հանդիպումներն իրենց ռուսաստանցի գործընկերների հետ:

Հոկտեմբերի 20-ին օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայցությամբ կկայանա հանդիսավոր միջոցառում նվիրված «Ռուսաստանի հայերի միության» հոբելյանին: