Հոկտեմբերի 17-ին ժամը 07.59-ին, տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ռինդ գյուղի բնակիչ, 1 տարեկան Մ. Սարգսյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը ստանալով առաջին բուժօգնություն`դուրս է գրվել հիվանդանոցից:

Նույն օրը`ժամը 23.32-ին, տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ, 69-ամյա Մ.Թորոսյանը: Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության: