Թուրքական Իգդիր նահանգում այսպես կոչված «Հայկական չհիմնավորված հավակնությունների դեմ պայքարի» միության անդամները հացադուլ են հայտարարել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականության դեմ:
Ինչպես լրագրողներին հայտնել է կազմակերպության ղեկավար Գեքսալ Գյուլբեյը, հացադուլի անցկացման նպատակն է միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անել ակտիվացնել իրենց դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ուղղակի շատ կասկածելի է, որ Իգդիրում մի քանի ադրբեջանցիների երկօրյա հացադուլը լուրջ ազդեցություն կունենա միջազգային միջնորդների վրա: Թուրքիայի ադրբեջանական համայնքի մի քանի ներկայացուցիչներ մի քիչ կաղմկեն, կհիշեցնեն իրենց մասին եւ կցրվեն:





























