Հասարակական-քաղաքական «Ռուսական Newsweek» հանդեսի այսօրվա համարը դառնալու է վերջինը, քանի որ հանդեսը փակվում է տնտեսական պատճառներով: «Աքսել Սփրինգեր Ռաշա» հրատարակչության պաշտոնական հաղորդման համաձայն, ընկերությունը տնտեսական դրդապատճառներով որոշում է կայացրել չերկարաձգել արտոնագրային պայմանագիրը, որը գործում էր 2004-ից:
Հանդեսի գլխավոր խմբագիր Միխայիլ Ֆիշմանը հայտարարել է, թե տնտեսական ճգնաժամը զգալի հարվածել է մամուլին շուկային:
Ֆիշմանը հերքել է, թե հանդեսի փակումից հետո զբաղվելու է այլ լրագողական նախագծերով` Axel Springer AG Group-ում որպես WELT խմբի հատուկ թղթակից ԱՊՀ-ում եւ Ռուսաստանում:





























