Աստանա ժամանելուց առաջ ռուսաստանցի հայտնի երգիչ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը մի քանի օր վատ է զգացել թունավորման պատճառով Այդ մասին լրագրողներին հայտնել է Աստանայի Ազգային գիտա-բժշկական կենտրոնի տնօրեն Աբայ Բայգենժինը: Հենց դրա պատճառով էլ ընկել է երգչի ճնշումը, խախտվել ջրա-աղային բալանսը:

Ըստ բժշկի, Կոբզոնն ինքն է հայտնել, որ թունավորվել է Մոսկվայում: «Հնարավոր է, որ արդեն ճաշից հետո Կոբզոնը կարող է շարունակել մասնակցությունը հոգեւոր մշակույթի համաժողովին»,- ասել է նա:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Կոբզոնը կորցրել է գիտակցությունը հենց բեմի վրա: Աստանայում, հոգեւոր մշակույթի համաշխարհային ֆորումի շրջանակներում տեղի ունեցած համերգի ժամանակ 73-ամյա երգիչը վատ է զգացել: Նրա համար «շտապօգնություն» են կանչել: Բժիշկների գալուց հետո Կոբզոնը ցանկացել է շարունակել ելույթը, սակայն չի կարողացել դա անել, քանի որ նորից բժիշկների օգնության կարիքն է զգացել: