Հոկտեմբերի 17-ին` ժամը 20.56-ին,ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհի 1-ին կմ-ում Երեւան-Վայք երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել անանցանելի հատվածում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջփրկարարները` բարձր անցողության բեռնատար ավտոմեքենայի միջոցով, «ԳԱԶել» մակնիշի 1878Լ պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս են բերել երթեւեկելի մաս:




























