Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստվում են նյութեր, կապված հոկտեմբերի 16-ին ժամը 22:00-ի սահմաններում տեղի ունեցած վթարի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երեւանի Իսակովի պողոտայի եւ Բարձրբերդ փողոցի խաչմերուկում, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 20 ՏԼ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Փիրուզ Լյուդվիգի Աթաբեկյանը բախվել է բաժանարար բետոնե պատնեշին, որի հետեւանքով դուրս է շպրտվել մեքենայի միջից:

Մեր տեղեկություններով, Աթաբեկյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ի դեպ, նրա վիրահատությունը տեւել է 1 ժամից ավելի:

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի