Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դովիլ քաղաքում այսօր` հոկտեմբերի 18-ին կսկսվի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի նախագահների երկօրյա հանդիպումը:

Ինչպես հաղորդում է radioazattyq.org-ը, Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլա Սարկոզիի եւ Անգելա Մերկելի հանդիպման գլխավոր թեմաներից են եվրոպական անվտանգության խնդիրները, այդ թվում Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծումը` ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի խոսքով, նախատեսվում է քննարկել նաեւ Ռուսաստանի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմը պարզեցնելու հարցը, տնտեսական համագործակցությունը, Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորումը եւ Իրանի միջուկային ծրագիրը: