Հատուկ ծառայությունները Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են արգելված կրոնական կազմակերպության ղեկավար Այդար Խաբիբուլինին, ով հայտնի է որպես մահապարտ-ահաբեկիչների հիպնոսի մշակող:
Ինչպես հաղորդում է nakanune.ru-ն, վկայակոչելով իրավապահներին, Խաբիբուլինը «Նուրջուլար» կազմակերպության անդամ է: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Թուրքիայում: Խաբիբուլինը պատասխանատու էր նաեւ ահաբեկիչների պատրասման համար Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում:
Հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչ նպատակով է Խաբիբուլինը հասել է Պոդմոսկովյե: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել են Մոսկվայի մարզի քարտեզը: Կանաչ գույնով նշված է եղել Կոնստանտինովով գյուղը:
Նրա դեմ արդեն մեղադրանք է առաջադրվել, իսկ Բալաշիխայի դատարանը նրան կալանելու որոշում է կայացրել:





























