Ոստիկանությունը չինական Հունանի նահանգում ձերբակալել է 19 մարդու սպանության համար մեղադրվողի, որը խոստովանել է իր մեղքը, հայտնում է Սինհուան: 

Հանցագործը` 1989  թվականին ծնված Յան Ցինպեյը ձերբակալվել է Կունմին քաղաքում, որը Հունանի նահանգի վարչական կենտրոնն է եւ հանցագործության վայրից` Հոեյցզեի շրջանի Եմա գյուղից 200 կմ հեռավորության վրա է: 

Տեղի ոստիկանության տվյալներով, կասկածյալի եւ նրա ծնողների միջեւ փողի պատճառով վեճ է առաջացել, որի ընթացքում նա սպանել է  հորը եւ մորը: Դրանից հետո, վախենալով հնարավոր ականատեսներից, Յան Ցինպեյը սպանել է 17 հարեւանի` ներառյալ երեք երեխայի: Հաղորդվում է, որ ոստիկանությանը   33 ժամ է անհրաժեշտ եղել հանցագործությունը բացահայտելու համար: