Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է hանրաճանաչ պրոմոութեր Գերի Շոուին, ով նաեւ բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոութերն է:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցին մասնակցել են նաեւ Վիկ Դարչինյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Գերի Շոուն նախագահին տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում կազմակերպել Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը` նշելով, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր չեն անցկացվել:
Ողջունելով գաղափարը` Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն մեծ հաճույք կպատճառի պրոֆսիոնալ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներին, ինչպես նաեւ Հայաստանը եւս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավ առիթ կլինի:




























