Մեքսիկայի Հալիսկոյի նահանգի Չապալա գետից հանել են 12 մարդու դի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազ էդուարդո Ալմագերին:

Նրա խոսքով՝ ջրում հայտնաբերվել է 11  տղամարդու եւ մի կնոջ մարմին: Երեք մարմին գտել են մասնատված վիճակում, մյուսների մարմիններին գնդակների հետքեր են եղել:

Նահանգի իշխանությունները հարցում են ուղարկել հարեւան նահանգներ, որպեսզի պարզեն, թե չեն անհետացել արդյոք այնտեղ մարդիկ, որոնք կարող են լինել գետում գտնվածները: