Բրազիլիայի իշխանությունները ճշտել են Սան Պաուլու քաղաքում բանտից փախած բանտարկյալների թիվը, հայտնում է Folha de Sao Paulo-ն։

Ավելի վաղ հայտնել էին 200 փախած բանտարկյալների մասին։ Ճշգրտված տեղեկություններով մոտ 470 մարդ է փախել։

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով բանտարկյալները խռովություն են սկսել, հրդեհ կազմակերպել ու փախուստի դիմել։

Նշում են, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը արդեն գտել ու բռնել է 338 մարդու։

Բանտարկյալները ընդվզել էին բանտի գերծանրաբեռնվածության պատճառով, քանի որ այնտեղ 800-ով շատ բանտարկյալ կա, քան նախատեսված է ըստ շենքի նախագծի։