Տոնգայի Թագավորության ափերին 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ էպիկենտրոնը եղել է Օհոնուայից 268 կմ հարավ:

Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 57.6 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: