Մեքսիկայի իշխանությունները Կոլիմա հրաբխի մոտակա գյուղերից ավելի քան 300 մարդու են տարհանել, հայտնում է Informador-ը:

«Արդեն բացվել են ժամանակավոր կացության վայրեր մոտավորապես 300 տարհանված բնակիչների համար»,- ասել է Մեքսիկայի Քաղպաշտպանության վարչության պետ Մալկո Ուրսուա Կիրոսը:

Նրա խոսքով՝ նախօրեին հրաբխի ակտիվությունն ուժեղացել էր, ինչի հետեւանքով մեծաքանակ մագմա է դուրս հորդել:

Նշենք, որ հրաբուխը գտնվում է Կոլիմա եւ Հալիսկո նահանգների տարածքում: «Կրակե հրաբուխը» ակտիվ է 1576 թվականից: Այս ընթացքում  նա 40 անգամ ժայթքել է: