Հաիթիում սկսել են տարհանել այն շրջանների բնակիչներին, որտեղ «Մեթյու» փոթորկի մոտենալու հետ կապված հորդառատ անձրեւներ, ջրհեղեղներ եւ մինչեւ 240 կմ/ժ արագությամբ քամիներ են սպասվում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Վերջին տասնամյակի ընթացքում ամենահզոր փոթորիկը Հաիթիի եւ Ջամայկայի ափերին կհասնի հոկտեմբերի 3-ին: Այս պետությունների բնակիչներն արագորեն անհրաժեշտ իրեր եւ սնունդ են պաշարում:

Տարհանում են նաեւ Կուբայի Գուանտանամո ամերիկյան ռազմածովային բազայի օգնական անձնակազմին. փոթորիկն այստեղ կհասնի երեքշաբթի: