ԱՄՆ-ում Միչիգանի համալսարանի ուսանողներին թույլ են տվել ընտրել պաշտոնական մականուն, որով նրանք կգրանցվեն բոլոր փաստաթղթերում, նրանց այդ մականունով կդիմեն նաեւ դասախոսները, հայտնում է Life-՝ վկայակոչելով thecollegefix.com-ին:
Միչիգանի համալսարանի ղեկավարությունը որոշել է նոր կանոններ ներդնել, որը ուսանեողներին թույլ է տալիս ընտրել անձնական դերանաուն կամ մականուն: Այն ուսանողները, որոնք չեն ցանկանա սահմանափակվել անձնական դերանունով, կարող են մականուն հորինել: Ընտրված մականունները կմտցվեն բուհի բոլոր գրանցամատյանների մեջ:





























