Մեծ Բրիտանիայի Քոլչեսթեր քաղաքի դպրոցներից մեկում՝ The Philip Morant School and College-ում, ուսուցիչները որոշել են ուսուցման արտասովոր մեթոդ կիրառել: Նրանք աշակերտներին ամբողջությամբ ազատել են տնային հանձնարարություններ կատարելուց: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ այդպիսի քայլի են դիմել, որպեսզի ուսուցիչները ժամանակ տնտեսեն եւ ազատվեն ուսումնական մանրամասն պլաններ կազմելուց: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Միջնակարգ դպրոցի տնօրեն Քաթրին Հաթլին հայտարարել է, որ նոր քաղաքականությունը կարող է վիճելի լինել: Սակայն, նրա խոսքով, դպրոցում ուսանում է 1600-ից ավելի աշակերտ, եւ նրանցից յուրաքանչյուրն «անհնարին» է դարձել: Պարբերականը հայտնում է, որ ոչ բոլոր ծնողներ են գոհ ընդունված որոշմամբ, եւ դպրոցի տնօրենի հասցեին արդեն բողոքներ են ստացվել:





























