Գերմանիայում առաջին անգամ թույլ են տվել բժշկական կանեփ աճեցնել տնային պայմաններում՝ ծանր հիվանդների համար: Դեղամիջոցների եւ բժշկական արտադրանքի դաշնային ինստիտուտը թույլ է տվել սկլերոզով տառապող 53-ամյա տղամարդուն (Մանգեյմ քաղաքից) իր լոգարանում տարեկան մինչեւ 130 թուփ կանեփ աճեցնել՝ սեփական օգտագործման համար, հաղորդում է DW-ն:

Սա նմանատիպ առաջին նախադեպն է. մինչ այդ ինստիտուտը մշտապես արգելում էր հիվանդներին կանեփ աճեցնել, թեեւ Գերմանիայում ապրում է մոտ հազար մարդ, որոնց կարելի է մարիխուանա օգտագործել բժշկական նպատակներով: Նրանք իրավունք ունեն դեղատնից կանեփ գնել, սակայն բժշակակն ապահովագրությունը դա չի ներառում: Մեկ գրամ կանեփն արժե մոտ 15 եվրո: Կանեփի հենց թանկ լինելն է ստիպել գերմանացուն բողոքել տարբեր ատյաններ, քանի որ առողջությանն ուղղված իր տարեկան ծախսերը հասնում էին մոտ 1500 եվրոյի: