Հազարավոր արգենտինացիներ Կույս Մարիամին պատվելու համար ուխտագնացություն են կատարել։ Չնայած ցուրտ եղանակին, նրանք 60 կմ ճանապարհ են ոտքով անցել Բուենոս Այրեսից մինչեւ Լուհան քաղաք, որը Արգենտինային կրոնական մայրաքաղաքն է համարվում, հայտնում է ՏԱՍՍ—ը։
Այդ երթին ավանդաբար մասնակցում են հիմնականում երիտասարդներ։ Իրենց ուխտագնացությունը հավատացյալները սկսել են շաբաթ Սուրբ Կաետան Տիենսկու տաճարից՝ Բուենոս Այրեսում եւ ավարտել Լուհանում Կույս Մարիամի տաճարի մոտ, որը համարվում է Արգենտինայի կաթոլիկ սրբավայրերից ամենահարգվածը։ Տաճարի մոտ ուխտագնացներին սպասում էր Բուենես Այրեսի արքեպիսկոպոս Մարիո Պոլին, որը նրանց համար պատարագ է մատուցել։ Նա հավատացյալներին կոչ է արել անտարբեր չմնալ ուրիշների դժբախտությունների հանդեպ ու օգնել անօթեւաններին։
Ուխտագնացությանը մասնակցել է մոտ 6 հազար մարդ։





























