Ավստրալացի Մարկ Մյուրեյը ստեղծել է նոր ուտեստ՝ համդոգ, որը համբուրգերի եւ հոթդոգի խառնուրդ է։ Համդոգի գաղափարը նրա մոտ ծնվել էր 12 տարի առաջ՝ 2016-ի վերջին։ Մարկը գտել էր ներդրողի, որը օգնել էր կյանքի կոչել նրա երազանքը եւ սկսել նոր ուտեստի արտադրությունը։ Դրա վաճառքն արդեն իրականացվում է Ավստրալիայում, փոխանցում է Kedem–ը։

Համդոգն իրոք միահյուսում է իր մեջ համբուրգերի եւ հոթդոգի լավագույն բաղադրիչները՝ 2 հացիկների միջեւ դրված է մսի կոտլետ, որի մեջ էլ՝ նրբերշիկ։ Հացիկների արանքում կա նաեւ հազարի տերեւ, պանիր, մայոնեզ եւ մանանեխ։ Ամենադժվարը հացիկները թխելն էր, որոնք պետք է այնպիսի ձեւ ունենային, որ համապատասխանեին եւ՛ կոտլետի, եւ՛ նրբերշիկի ձեւին։