Բուլղարիայում նշում են պայծառատես Վանգայի ծննդյան 105-ամյակը։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Ռուպիտե տեղանքում, որտեղ ապրել է Վանգան։ Նրա հիշատակին հանդիսավոր ծիսակարգ կմատուցեն, իսկ Վանգայի 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ եւ ծաղկեպսակ կդնեն, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Միաժամանակ շատերը կարծում են, որ շատերը համարում են, որ Վանգայի իրական ծննդյան օրը հունվարի 31-ն է, այլ ոչ թե հոկտեմբերի 3-ը, ինչպես նշվում է պաշտոնական փաստաթղթերում։ Չերնիցե գյուղի բնակիչ Պավել Կիպրովը, վկայակոչելով Վանգայի բառերը, պնդում է, թե պայծառատեսը ծնվել է հենց ձմռանը։ «Նա ծնվել է հունվարի 31-ին Ստրումիցեում։ Վստահ եմ դրանում, քանի որ լսել եմ դա հենց Վանգայից»,– ասել է Կիպրովը։

«Վանգա» ֆոնդի նախագահ Իվան Դրամովի խոսքով՝ հանդիսությունների կազմակերպիչը վստահ է, որ Վանգան  ծնվել է հոկտեմբերի 3-ին։ 1953 եւ 1995 թվականներին ստացած անձնագրերում նշված է եղել հենց այդ ամսաթիվը։