Tom Ford ամերիկյան ապրանքանիշը բուրավետ մոմերի հավաքածու է ստեղծել, որոնք ֆիրմային օծանելիքի բույրեր ունեն՝  Oud Wood, Neroli Portofino, Tobacco Vanilla, Tuscan Leather, Cafe Rose եւ White Suede. Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է Luxurylaunches-ը:

Մոմերից յուրաքանչյուրը վաճառվում է արույրե կափարիչ ունեցող ապակե տարայի մեջ եւ արժե 250 դոլար: Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ մոմի այրման ժամանակը 40 ժամ է:

Tom Ford ապրանքանիշը հիմնել է ամերիկացի դիզայներ եւ մոդելիեր Թոմ Ֆորդը: Նա հանրահայտ է դարձել Gucci եւ Yves Saint Laurent նորաձեւության տներում կրեատիվ տնօրեն աշխատելու տարիներին: