Գերմանիայի ոստիկանությունը կօգտագործի Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի 3D-տարբերակը նացիզմի հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում է Daily Mail–ը։

Բավարիայի քրեական ոստիկանության մասնագետները մշակել են 3D-տարբերակ, որում հստակությամբ պատկերել են համակենտրոնացման ճամբարի յուրաքանչյուր դետալ։ Մոդելը կօգտագործվի այն բանի համար, որպեսզի նացիստական հանցագործությունների գործերով դատական գործընթացների մասնակիցները կարողանան զգալ ճամբարի մթնոլորտը, որտեղ 1941-1945 թվականներին մոտ 1.4 մլն մարդ էր սպանվել։

Հաղորդվում է, որ 3D-տարբերակը թեստավորվել է նախկին էսէսական Ռեյնգոլդ Գանինգի դատավարության ժամանակ, որին մեղադրել են Օսվենցիում 170 հազար մարդու սպանության մեջ։ Այս պահին հետաքննություններ են ընթանում եւս մի քանի տասնյակ նացիստական հանցագործների դեմ։